211652_close_icon
views-count4616 դիտում article-date 17:21 02-07-2017

ԵԱՀԿ-ն հուլիսի 1-ից կաշխատի առանց գլխավոր քարտուղարության և 3 ինստիտուտների ղեկավարների

ԵԱՀԿ-ն ընթացիկ տարվա հուլիսի 1-ից իր աշխատանքները շարունակելու է առանց գործող գլխավոր քարտուղարի։Այս մասին տեղեկացնում է TACC-ը։ Նախկին գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերի լիազորությունների ժամկետն ավարտվել է հունիսի 30-ին, իսկ նոր ադմինիստրատիվ ղեկավար դեռևս չի նշանակվել։ Պատճառն այն է, որ անդամ երկրները դեռևս նոր թեկնածության շուրջ կոնսենսուսի չեն եկել։ ԵԱՀԿ նոր գլխավոր քարտուղար կարող է դառնալ այդ կառույցում Շվեյցարիայի նախկին մշտական ներկայացուցիչ Թոմաս Գրեմինհերը։ Նրանից բացի՝ այս պաշտոնի համար առաջադրվել են Բելառուսի մշտական ներկայացուցիչ Ելենա Կուպչինան, Ղազախստանի նախկին արտգործնախարար Երլան Իդրիսովը, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախկին ղեկավար, Ֆինլանդիայի արտգործնախարար Իլկա Կաներվան, ԵՄ ընդլայնման նախկին եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն։

Նմանատիպ նյութեր