Թուրքիայում օդի ճերմաստիճանը հասել է 45 աստիճանի
Թուրքիայի առափնյակում` Անթալիայի շրջանում աննախադեպ շոգ է դիտվում: Այդ մասին հայտնում է Anadolu-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` այստեղ ջերմաչափի սյունը բարձրացել է մինչեւ 45,4 աստիճան: Սա Անթալիայի տարածաշրջանային կանխատեսումների և նախազգուշացման կենտրոնի դիտարկումների պատմության մեջ բացարձակ ռեկորդ է:
Օդերեւութաբանական կանխատեսումների համաձայն` Անթալիայում կիրակի առավելագույն ջերմաստիճանը կկազմի 43 աստիճան, իսկ երկուշաբթիից կնվազի մինչև 35-37 աստիճան