Լոնդոնում ավտոմեքենան մխրճվել է ամբոխի մեջ
Լոնդոնում Audi A3 ավտոմեքենան մեծ արագությամբ մխրճվել է դեռահասների խմբի մեջ: Այդ մասին հայտնում է BBC News-ը:
Աղբյուրի տեղեկություններով` զոհվել է 16-ամյա աղջիկ: Եվս 6 դեռահաս հիվանդանոց է տեղափոխվել կյանքի համար ոչ վտանգավոր վնասվածքներով:
Ոստիկանության տեղեկություններով Audi-A3-ի վարորդը գլխի վնասվածք է ստացել եւ առաջիկայում բուժօգնության կդիմի:
Իրավապահները կասկածում են, որ դեռահասների վրաերթը կանխամտածված է եղել: