Մոսկվայի օդանավակայաններում դարձյալ տասնյակ չվերթներ են հետաձգվում
Մոսկվայի օդանավակայաններում եղանակային վատ պայմանների պատճառով դարձյալ չերթներ են հետաձգվել: Այդ մասին հայտնում է «Մոսլենտա»-ն:
Աղբյուրը նշում է, որ հետաձգվել և չեղարկել է ավելի քան 50 չվերթ: Մոսկվայի ժամանակով ժամը 17.21-ի դրությամբ` «Շերեմետևո» օդանավակայանում հետաձգվել է 18 թռիչք, «Վնուկովո»-ում` մեկ: «Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է 29 չվերթ և չեղարկվել 5 չվերթ: «Ժուկովսկի»-ում չվացուցակում փոփոխություններ չկան:
Նշենք, որ հետաձգվել է «Շերեմետևո» օդանավակայանից դեպի Երևան թռչող երկու չվերթներ։ Այս պահի դրությամբ, թիվ 4277 չվերթները հետաձգվել է մեկ ժամով, թիվ 1862 չվերթը՝ երեք ժամով։