211652_close_icon
views-count51747 դիտում article-date 22:38 03-07-2017

Մահվան ելքով վրաերթ Նուբարաշենում. 27-ամյա վարորդը Lexus-ով վրաերթի է ենթարկել 73-ամյա հետիոտնին. վերջինը հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր հուլիսի3-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:40-ի սահմաններում Արարատի մարզի Ջրաշեն գյուղի բնակիչ 27-ամյա Դավիթ Ղազարյանը իր վարած Lexus մակնիշի 17 ՍԼ 133 համարանիշի ավտոմեքենայով Նուբարաշենի 9-րդ փողոցի վերջնամասում վրաերթի է ենթարկել Նուբարաշեն 11 փողոցի բնակիչ 73-ամյա Ռոբերտ Շուշանյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին, ով գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով Ռ. Շուշանյանը մահացել է: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է ավագ քննիչ Գեղամ Գալստյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր-օրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: [b]Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր