211652_close_icon
views-count3595 դիտում article-date 12:30 04-07-2017

Ազատության հրապարակից ՀՀ սահմանդրության եւ ՀՀ պետական խորհրդանշաններին նվիրված տոնական քայլերթ կմեկնարկի

Տոնակատարության առանցքային իրադարձությունը ավանդական դարձած քայլերթն է, որը կմեկնարկի հուլիսի 5-ին ժամը 19:30-ին Ազատության հրապարակից: Մինչ քայլերթի մեկնարկը Ազատության հրապարակից ժամը 18:00- 18:30 սահմաններում օդ կբարձրանա եռագույն օդապարիկ: 18:30-19:00 Ազատության հրապարակում ելույթներով հանդես կգան ՀՀ ԶՈւ ԳՇ, ԱԻՆ եւ Ոստիկանության նվագախմբերը եւ պատվո պահակային վաշտերը, ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական փողերախումբը, «Երեւանյան թմբուկներ» թմբկահարների խումբը եւ «Վահագն» դհոլահարների խումբը: 19:00-19:25 Ազատության հրապարակում պարային խմբերի գլխավորությամբ կլինեն ազգագրական պարային համարներ, որին կմիանան բոլոր ներկաները: 19:30 կմեկնարկի տոնական քայլերթը, որը կանցնի Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով, Հանրապետության հրապարակով, (Հանրապետության հրապարակում՝ գորգի կենտրոնում, կպարզվի 12մ. x 70մ. չոափսերով եռագույն դրոշ) Աբովյան փողոցով, Պուշկին փողոցով, Հյուսիսային պողոտայով կվերադառնա Ազատության հրապարակ (3 կիլոմետր): Քայլերթի ամբողջ երթուղին կտեւի 35-40 րոպե: Քայլերթի ավարտից հետո (20:15-21:15) Ազատության հրապարակում կմեկնարկի պարային խմբերի ելույթներ, որին կմիանան բոլոր ներկաները: Նշենք, որ հուլիսի 5-ին, ժամը 18.00-ից սկսած կփակվեն վերոհիշյալ փողոցները՝ Մաշտոցի պողոտան, Ամիրյան, Պուշկին, Աբովյան փողոցները, ինչպես նաեւ՝ Հանրապետության հրապարակ, Ազատության հրապարակ տանող ճանապարհները: Այս առիթով հայցում ենք մեր քաղաքացիների ներողամտությունը եւ հրավիրում մասնակցելու ազգային տոնախմբությանը: [b]Պետական եւ ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամ[/b]

Նմանատիպ նյութեր