5387 դիտում
21:45 04-07-2017
Դատարանում հունիսի 28-ին «Սասնա ծռերի» և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպի առիթով քրգործ է հարուցվել
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ս. թ. հուլիսի 3-ին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ կետի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել 28.06.2017թ.-ին Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՊՊԾ գնդի զինված զավթման մեջ մեղադրվող կալանավորված անձանց և ՀՀ ոստիկանության աշխատակիցների միջև տեղի ունեցած միջադեպի առիթով: Այս մասին տեղեկություն է տարածել Հատուկ քննչական ծառայությունը:
Նկատի ունենալով, որ միջադեպից հետո քրեակատարողական հիմնարկներ տեղափոխված կալանավորների մարմնի զննությամբ հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ, որոնք, ըստ վերջիններիս հայտարարության, պատճառվել են ոստիկանների կողմից, դեպքի առթիվ ավելի վաղ նախապատրաստված նյութերով Հատուկ քննչական ծառայությունում նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Իրականացվում են համապատասխան քննչական ու դատավարական գործողություններ` միջադեպի իրական հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
[color=#EF2929]Ծանուցում.[/color] ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
3530 դիտում
18:00 06-10-2019
«Հայելիի» մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ Ոստիկանության կենտրոնական բաժնում քրգործ է հարուցվել. Գոռ Աբրահամյան
3757 դիտում
09:25 30-11-2018
Թեժ պայքար Մարտունիում՝ «Սասնա ծռերի» և ՔՊ-ի միջև. «Իրատես»
Այս բաժնից
769 դիտում
16:29 29-10-2024
ՊԵԿ նախագահն ու ԱԺ պատգամավորները հանդիպել են բլոգերների հետ (տեսանյութ)