211652_close_icon
views-count22252 դիտում article-date 10:25 05-07-2017

Շիրակի մարզում ծնողներն իրենց առյուծ զինվորներին ուղարկում են Հայոց բանակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Շիրակի մարզում մեկնարկել է ամառային զորակոչը: Գյումրեցի զինակոչիկների առաջին խումբը նախօրեին մեկնել է ծառայության: Տղաներին ճանապարհել են նրանց հարազատներն ու պաշտոնատար անձինք: Այս զորակոչին մեծ է եղել տարբեր երկրներից հատուկ ծառայության նպատակով վերադարձողների թիվը: Այլընտրանքային զինծառայություն մեկնողներ եւս եղել են: Դհոլ-զուռնա, երգ ու պար. Մայր Հայաստանում ոչ թե հարսանիք, այլ զորակոչն է: Հայորդիներն այս օրվան երկար են սպասել: Ապրիլյան պատերազմից հետո տղաների միակ երազանքն է՝ հասնել դիրքեր ու մասնակից լինել հայոց հողի պաշտպանության գործին: Վախ չկա, բայց մի քիչ տխություն կա: Որդիների կողքին հայ մայրերն են հուզված ու լարված: Արցունքները թաքցնել փորձում են, բայց չի հաջողվում: Նորակոչիկներին ճանապարհում են պատերազմի վետերաններն ու պաշտոնատար անձինք: Բոլորի ցանկությունը մեկն է` անփորձանք ծառայություն, բարի վերադարձ: Շիրակի մարզպետը հատուկ դիմեց հայ աղջիկներին` լինել ներողամիտ ու չխանգարել զինվորներին կատարելու իրենց պարտքը հայրենիքի հանդեպ: Ուրախ երգ ու պարից հետո պահը հասավ բաժանման: Ավտոբուս առաջին բաձրացողները ծառայության շտապողներն են: Լուսանկարները՝ Խաչիկ Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+

Նմանատիպ նյութեր