4654 դիտում
13:27 05-07-2017
Ազգային սննդի ցանցը կոչ է անում աջակցել ազգային արտադրողներին
Օրերս Կարաս ցանցը մեկնարկել է հայ արտադրողների աջակցման մեծածավալ ծրագիր, որի նպատակն է հորդորել է ՀՀ բնակիչներին գնել հենց հայկական ծագում ունեցող ապրանքներ: Այս կապակցությամբ ներկայացնում ենք ցանցի տնօրինության ուղերձը հանրությանը.
Օրեցօր հայ արտադրողների թիվը շատանում է տարբեր ոլորտներում, սակայն հայկական ապրանքների ուղղությամբ պահաջարկի ավելացման միտումներն աննկատելի են: Մենք կարծում ենք, որ տեղական արտադրանքը, շատ դեպքերում թերագնահատվում է կամ անտեսվում, ձեռնարկությունները և գործարանները մեծ կորուստներ են կրում, նույնիսկ որոշները փակվում: Հետևաբար, մարդիկ կորցնում են իրենց աշխատատեղերը, ինչն էլ հանդիսանում է էմիգրացիայի պատճառներից մեկը:
Այս հարցին ուշադրություն է պետք դարձնել ոչ միայն սպառողներին, այլև առևտրային ցանցերի և խանութների ղեկավարներին, քանի որ շատ դեպքերում Հայաստանյան շուկայում արտադրվող ապրաքները մրցունակ են գնի և որակի հարաբերակցության մեջ: Ճիշտ կլիներ հատուկ առանձնացնել հայկական արտադրանքը խանութներում, այդ թվում, գյուղատնտեսական ապրանքները՝ հեշտացնելով ընտրությունն ի օգուտ տեղականի: Իհարկե, մենք գիտակցում ենք, որ այսօր շատերն են փորձում աջակցել հայ արտադրողներին, սակայն վերջիններս հանրության էլ ավելի մեծ ուշադրության կարիքն ունեն:
Հենց այս պատճառով էլ Կարասի թիմով, որոշում ընդունեցինք կազմակերպել այս նախաձեռնությունը և հանրության ուշադրությունը սևեռել այս կարևոր խնդրին:
Բացի այդ, մենք կարծում ենք, որ խնդրի պատճառներից մեկը նաև այն է, որ հանրության մեծ մասը բավականաչափ լավ չի ճանաչում հայ արտադրողներին և իրենց ստեղծած ապրանքները, քանի որ ի տարբերություն արտասահմանյան ընկերությունների, տեղական արտադրողները մեծ բյուջեներ չունեն խթանման արշավների կազմակերպման համար: Այս պատճառով, ծրագրի շրջանակներում, մեր ցանցի թիմն այցելել է տասնյակից ավելի հայկական ձեռնարկություններ, գործարաններ և գյուղատնտեսական միավորումներ՝ մոտիկից ծանոթանալով նրանց գործունեությանը:
Այցելությունների հիման վրա, եկող երկու ամիսների ընթացքում ցանցն իր օնլայն գովազդային հարթակներում ծանոթացնելու է հանրությունը մի շարք տեղական արտադրողների և իրենց ստեղծած ապրանքների հետ: Եվ եթե կան տեղական արտադրողներ, ովքեր նույնպես կցանկանան, որպեսզի մենք պատմենք իրենց մասին, ապա կարող են ուղարկել իրենց նկարները [email protected] էլ.հասցեին:
Այս արշավի ընթացքում, մենք կոչ ենք անում նաև մնացած գործարարներին բարձրաձայնել այս խնդրի մասին իրենց սոց. ցանցերում և պատմել հայ արտադրողների մասին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
1414 դիտում
18:45 01-12-2015
Ազգային սննդի ցանցը հայտարարում է «Սահմանն իմ հոգում» բարեգործական Մարաթոնի մեկնարկի մասին. ֆոտոռեպորտաժ
1457 դիտում
19:16 27-10-2014
ՀՀ վարչապետն ընդունել է հայրենական կաթնամթերք արտադրողներին
Այս բաժնից
754 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
595 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
703 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված