211652_close_icon
views-count7690 դիտում article-date 19:42 29-12-2017

Ազգային սննդի ցանցը Ամանորի նախաշեմին բացեց իր 15-րդ մասնաճյուղը Հայաստանում՝ Շենգավիթ վարչական շրջանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Կարաս ազգային սննդի ցանցը Ամանորի նախաշեմին բացեց իր 15-րդ մասնաճյուղը ՀՀ-ում՝ Շենգավիթ վարչական շրջանում: Դեկտեմբերի 23-ին, Շենգավիթ համայնքում բացվեց արդեն թվով 2-րդ Կարասը՝ սրճարան-ռեստորան ֆորմատով։ Այն գտնվում է Գարեգին Նժդեհ 34 հասցեում` Կինո Հայրենիքի հարևանությամբ։ Ունի 2 ընդարձակ և հարմարավետ հարկեր՝ ժամանակակից ներքին հարդարանքով, ինչպես նաև առանձնասենյակներ, որոնք նախատեսված են 8-10 անձանց համար։ «Նոր, 15-րդ մասնաճյուղի բացումը տոների նախաշեմին մեկ տարվա մեծ և շատ կարևոր աշխատանքների ամփոփումն է։ Կարաս ազգային սննդի ցանցի համար ավարտվող տարին շատ նշանակալից է, քանի որ այս տարի Երևանում վերաբացվեց Խանջյանի մասնաճյուղը՝ նոր ֆորմատով, բացեցինք նոր բիստրո Ավանում», - նշեց Կարաս ազգային սննդի ցանցի հիմնադիր-տնօրեն Աշոտ Հարությունյանը: «Շենգավիթում 2-րդ մասնաճյուղի բացումը հնարավորություն կտա ավելի արագ առաքումներ իրականացնել քաղաքի այս հատվածում», - հավելեց նա։ Ինչպես ցանցի բոլոր մասնաճյուղերում, նորաբաց Գ․ Նժդեհի 34-ի Կարասում նույնպես հասանելի են ստանդարտ ծառայությունները. համեղ և արագ առաքում, սեղանի ամրագրման հնարավորություն և բանկային քարտերով վճարում, հաճախորդների համար թեժ գիծ և այլն: Ռեստորանը բաց է ամեն օր՝ժամը 10:00- 01:00:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր