211652_close_icon
views-count4505 դիտում article-date 20:41 06-07-2017

Արաբական երկրները կերկարացնեն Քաթարի դեմ բոյկոտը

Արաբական երկրները կշարունակեն բոյկոտել Քաթարին, որը մերժումով Է պատասխանել իրեն ներկայացված վերջնագրին: Այս մասին հայտարարվել Է Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների , Բահրեյնի և Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների՝ Կահիրեում տեղի ունեցած հանդիպմանը: Հանդիպման մասնակիցները հայտարարել են, որ Քաթարի բացասական պատասխանը «վկայում Է նրա կողմից իրադրության ամբողջ լրջությունն ու վտանգավորությունը չըմբռնելու մասին», և ափսոսանք են հայտնել այդ առթիվ: Ինչպես հայտարարել Է Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ի ղեկավար Աբդել ալ Ջուբեյրը, Դոհայի նկատմամբ լրացուցիչ միջոցների մասին կհայտարարվի կոնսուլտացիաներից հետո: Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն եւ Բահրեյնը, Կատարին մեղադրում են ահաբեկչության եւ ծայրահեղականության աջակցման մեջ: Այդ մեղադրանքներին են միանում Եգիպտոսը և այլ արաբական երկրներ: Մեկ ամիս առաջ նրանք հայտարարել են Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին:

Նմանատիպ նյութեր