211652_close_icon
views-count2364 դիտում article-date 22:52 29-08-2020

Արաբական Էմիրաթները դադարեցրել են Իսրայելի դեմ 48-ամյա տնտեսական բոյկոտը

Արաբական Միացյալ Էմիրաթների նախագահ Խալիֆա իբն Զայդ ալ-Նահայանը չեղարկել է 1972 թվականին ընդունված օրենքը՝ Իսրայելի տնտեսական բոյկոտի և դրա հետ կապված պատժամիջոցների վերաբերյալ: «Սա հանդիսանում է Իսրայելի հետ ԱՄԷ-ի դիվանագիտական և կոմերցիոն համագործակցությունն ընդլայնելու մասը և իրենից ներկայացնում է համատեղ համագործակցության ճանապարհային քարտեզ, որը կխթանի երկկողմ տնտեսական աճն ու տեխնոլոգիական ինովացիաների խթանումը», նշվածէ ԱՄԷ-ի նախագահի հայտարարության մեջ: Տնտեսական բոյկոտի չեղարկումը թույլ կտա ԱՄԷ-ի մասնավոր ընկերություններին և անհատ ձեռներեցներին առևտրական և ֆինանսական գործարքներ իրականացնել իսրայելական ընկերությունների հետ: Օգոստոսի 31-ին Իսրայելի պատվիրակությունը՝ Ազգային անվտանգության Խորհրդի ղեկավար Մեիրա Բեն Շաբատի գլխավորությամբ, առաջին պաշտոնական այցով կմեկնի ԱՄԷ: Այցի շրջանակներում նախատեսվում է երկրների համագործակցության պայմանագրեր կնքել՝ պաշտպանության ոլորտում, ուղիղ ավիաչվերթների, ներդրումներ, մշակույթի և առողջապահության ոլորտներում համագործակցության շուրջ:

Նմանատիպ նյութեր