211652_close_icon
views-count4089 դիտում article-date 20:54 06-07-2017

Վարշավայում Թրամփի այցի դեմ բողոքի ակցիա Է տեղի ունենում

Վարշավայում հուլիսի 6-ին բողոքի ակցիա Է տեղի ունենում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Լեհաստան կատարած այցի դեմ: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն: Թրամփը Լեհաստանի մայրաքաղաք Է ժամանել հուլիսի 5-ին: Հուլիսի 6-ին նա մասնակցել Է երկրի ղեկավարության հետ բանակցություններին, ինչպես նաև Երեք ծովերի երկրների (Սեւ, Բալթիկ եւ Ադրիատիկ ծովերի երկրներ) գագաթնաժողովին: Մի քանի տասնյակ մարդիկ, որոնց թվում՝ ձախ կուսակցությունների և շարժումների ներկայացուցիչներ, Մեդովի փողոցում ծավալել են հակաամերիկյան բովանդակության պլակատներ: Նրանք վանկարկում են. «Թրա՛մփ, գնա՛ տուն»: Ոստիկանությունը հետևում Է իրադարձություններին, բայց առայժմ չի միջամտում բողոքավորների գործողություններին: Ինչպես հայտնում է աղբյուրը` շուտով Թրամփը Վարշավայում ճառով ելույթ կունենա Կրասինսկիների հրապարակում, որին հարում Է Մեդովի փողոցը:

Նմանատիպ նյութեր