211652_close_icon
views-count3969 դիտում article-date 21:48 06-07-2017

Թրամփը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի վարքագիծը շատ վտանգավոր է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին իր զայրույթն է արտահայտել Հյուսիսային Կորեայի կողմից փորձարկված վերջին հրթիռի կապակցությամբ: Այդ մասին հայտնում է ամերիկյան CNN հեռուստաընկերությունը: Աղբյուրը մեջբերել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նախագահ Թրամփի խոսքերը: «Ես չգիտեմ, թե սա որքան ժամանակ կշարունակվի, սակայն Հյուսիսային Կորեան շարունակում է անհանգստացնել, և նրա պահվածքն ամոթալի ու վտանգավոր է»,- նշել է ԱՄՆ նախագահը:

Նմանատիպ նյութեր