10121 դիտում
21:01 06-07-2017
Եվրախորհրդարանի համանախագահները Արցախի վերաբերյալ հայտարարություն են տարածել
Եվրախորհրդարանի համանախագահներ Դեյվիդ ՄքՔալիստերը, Սաջադ Քարիմը և Ռեբեկա Հարմսը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վերջին օրերի լարվածության վերաբերյալ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:
«Եվրախորհրդարանը մեծապես մտահոգված է այս շաբաթվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև վերսկսված ռազմական գործողության կապակցությամբ: Ինչպես ավելի վաղ նշել էինք, մենք հավատում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական լուծում: Փոխարենը, հակամարտությունը պետք է ունենա միանգամայն շուտափույթ քաղաքական լուծում, որը համապատասխանեցված կլինի միջազգային իրավունքին: Սա միակ ճանապարհն է դադարեցնել բնակիչների, ինչպես նաև զինվորների կորուստները երկու կողմերում էլ»,- ասված է հայտարարության մեջ:
Համանախագահները նաև նշել են, որ լիովին սատարում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերն ու առաջարկները, և ընդգծել, որ Հայաստանը և Ադրբեջանը պետք է գտնեն քաղաքական կամք բանակցություններում առաջխաղացում գրանցելու համար, որպեսզի միջնորդները հաջողություն ունենան այս հարցում:
Նմանատիպ նյութեր
3780 դիտում
13:10 25-09-2015
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել սահմանային վերջին իրադարձության վերաբերյալ
6001 դիտում
18:00 14-06-2018
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել
Այս բաժնից
931 դիտում
22:52 13-01-2025
Պենտագոնում հայտարարել են, որ լիազորությունների փոխանցումը Թրամփի թիմին հարթ է ընթանում
940 դիտում
22:23 13-01-2025
Լիբանանի խորհրդարանը քվեարկել է դատավոր Նաուաֆ Սալամի վարչապետի պաշտոնում առաջադրելու օգտին
1408 դիտում
21:58 13-01-2025
Լավրովի կեղծ նամակն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարին քաղաքական պատվեր է․ ՌԴ ԱԳՆ