211652_close_icon
views-count33390 դիտում article-date 22:07 06-07-2017

Լոռու մարզի Թումանյանի զինկոմիսարիատից ազգային բանակ զորակոչվեցին 23 նորակոչիկներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 6-ին, Թումանյանի զինկոմիսարիատից ազգային բանակ զորակոչվեցին Լոռու մարզի Ալավերդի քաղաքի և Թումանյանի տարածաշրջանի 23 նորակոչիկներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նախ նորակոչիկներն անցան հերթական բուժզննությունը, այնուհետև ուղևորվեցին Ալավերդու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որտեղ Տեր Միքայել քահանա Շաղոյանը նորակոչիկների օրհնության կարգ կատարեց և բարի ծառայություն մաղթեց ապագա զինվորներին: Շնորհավորական խոսքով ելույթ ունեցավ Լոռու մարզի փոխմարզպետ Արսեն Դարբինյանը, ով շնորհավորեց նաև մարզպետի անունից և նվերներ փոխանցեց զորակոչիկներին: Միջոցառմանը ներկա էր նաև Թումանյանի ոստիկանապետ Վահագն Մոսինյանը: Շնորհավորական խոսքով ելույթ ունեցավ նաև Թումանյաի զինկոմ Կարեն Հովհաննիսյանը, այնուհետև եկեղեցամերձ հրապարակից երաժշտության ներքո ճանապարհվեցին դեպի կենտրոնական հավաքակայան, որտեղից զորակոչիկները կմեկնեն սահմաններն անառիկ պահելու և իրենց պարտքը կատարելու Հայրենիքի առաջ: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 216+
216+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր