Լոռու մարզի Թումանյանի զինկոմիսարիատից ազգային բանակ զորակոչվեցին 65 նորակոչիկներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունվարի 20-ին, Լոռու մարզի Ալավերդի քաղաքում տոնական տրամադրություն էր: Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու բակում հավաքվել էին բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր Հայոց հաղթանակած բանակ էին ճանապարհում Թումանյանի զինկոմիսարիատից մեկնող նորակոչիկներին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նախ եկեղեցում Տեր Միքայել քահանա Շաղոյանը աղոթք հնչեցրեց զինվորականների համար, այնուհետև զինվորները մոմավռություն կատարեցին:
Եկեղեցամերձ հրապարակում ելույթի շնորհավորական խոսքերով հանդես եկան Լոռու փոխմարզպետը, Ալավերդու քաղաքապետ Սասուն Խեչումյանը, Տեր Միքայել քահանա Շաղոյանը, Թումանյանի զինկոմ Ա. Ալեքսանյանը:
Նորակոչիկներին ողջունելու էին եկել նաև Ալավերդու դհոլահարների և պարի խմբերը:
Թվով 65 նորակոչիկները երաժշտության ներքո ճանապարհվեցին դեպի կենտրոնական հավաքակայան, որտեղից զորակոչիկները կմեկնեն սահմաններն անառիկ պահելու և իրենց պարտքը կատարելու Հայրենիքի առաջ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի