211652_close_icon
views-count27230 դիտում article-date 19:08 04-07-2018

Լոռու մարզի Ալավերդի քաղաքում նույնպես մարդաշատ էր. Թումանյանի զինկոմիսարիատից նորակոչիկները մեկնեցին բանակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հուլիսի 3-ին, տոնական տրմադրություն էր Լոռու մարզի Ալավերդի քաղաքում: Թումանյանի զինկոմիսարիատի դիմաց հավաքվել էին մեծ թվով քաղաքացիներ, ովքեր իրենց զավակներին, ընկերներին, որդիներին ճանապարհում էին Հայոց հաղթանակած բանակ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բուժզննումն անցնելուց հետո, ավանադույթի համաձայն, նորակոչիկները մեկենցին Ալավերդու Սուրբ Գրիգոր Նարեկացի եղեկեցի, որտեղ Տեր Միքայել քահանա Շաղոյանը աղոթք բարձրացրեց առ Աստված, որպեսզի մեր սահմանները լինեն ամուր, խաղաղ և զինվորները երբեք պատերազմ չտեսնեն: Այնուհետև եկեղեցամերձ հրապարակում շնորհավորական խոքով հանդես եկավ Ալավերդու համայնքապետ Սասուն Խեչումյանը, մաղթելով զորակոչիկներին լինել զգոն և հպարտությամբ ծառայել հայկական բնակում և հպարտ կրեն հայ զինվորի կոչումը: Շնորհավորեց և բարի ծառայություն մաղթեց նաև Թումանյաի զինկոմիսարիատի աշխատակից, կապիտան Վարդան Վարդանյանը: Հնչեց նաև հայկական զուռնա դհոլը, ինչը բարձր տրամադրություն հաղորդեց զորակոչիկներին, ովքեր ավելի հաղթական տրամադրությամբ մեկնեցին բանակ: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 113+
113+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր