211652_close_icon
views-count8817 դիտում article-date 10:55 08-07-2017

Համացանցը վերահսկելու մասին Արմեն Աշոտյանի առաջարկությունը Աշոտ Մելիքյանի բնորոշմամբ՝ հին խոսակցություն է. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Համացանցը վերահսկելու մասին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի առաջարկությունը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի բնորոշմամբ՝ հին խոսակցություն է: «Շատերն են փորձում վերահսկողություն սահմանել, մի կողմից՝ ակնհայտ է, որ համացանցում տեղի են ունենում այնպիսի գործընթացներ, որոնք որևէ աղերս չունեն բարոյականու­թյան, խոսքի ազատության հետ, ու հազար ու մի չարաշահումներ են տեղի ունենում, մյուս կողմից՝ առայժմ զարգացած ժողովրդավարական երկրներում լուծումները վերջնական տեղ չեն գտել, դեռևս փնտրտուքի մեջ են: Կարծում եմ, որ այս պարագայում Հայաստանն ամբողջ աշխարհից առաջ ընկնելու անհրաժեշտու­թյուն չունի՝ մանավանդ, որ լուծումներն էլ ակնհայտ չեն»,- Aravot.am-ին ասաց պարոն Մելիքյանը: Ըստ նրա՝ կանոնակարգում մտցնելու վերաբերյալ բոլոր նախորդ փորձերն ավելի շատ կարող էին վնաս տալ, քան թե օգուտ, որովհետև. «Այդ սահմանափակումները լուրջ սպառնալիք էին խոսքի ազատությանը, պետք է շատ զգույշ լինեն, չեմ կարծում, որ այդպիսի առաջարկներով հանդես եկող պատգամավորներն ունեն այն­պիսի լուծումներ, որոնք ընդունելի կլինեն, որոնք նաև միջազգային նորմերին համապատասխան կլինեն»»: [b]Մանրամսն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր