5602 դիտում
16:59 08-07-2017
Մեծամորում վերանորոգում են շենքերի «ներքին կալցոն»
Մեծամորի 38 հասցեում ջրամատակարարման ցանցի «ներքին կայցոյի» խնդիր այլևս չկա: Չկա այն նաև թիվ 3 շենքում: Վեոլիա Ջրի ու քաղաքապետարանի համագործակցության շնորհիվ խողովակներն այնտեղ բերվել են բարվոք տեսքի ու աշխատանքային վիճակի: Մեր այցելության օրը ընկերության «Արևելք» տարածաշրջանի տնօրինության «Արմավիր» տեղամասը հաջորդ՝ թիվ 1 բազմահարկի նկուղում սկսեց վերանորոգել ջրագծերը:
Իսկ խնդիրն առաջացել էր այսպես: Արմավիրի մարզի մի շարք համայնքների, այդ թվում Մեծամորի, նախկին ջրամատակարարի՝ «Նոր Ակունք» ընկերության սեփականատերերը եղել են հենց իրենք՝ համայնքները: Եվ համատեղ որոշել են, որ «Նոր Ակունքը» պետք է սպասարկի բնակարանները մինչև ծորակ (համապատասխան սակագնով): Թե ինչպես է վերջինս իր պարտականություններն անցած տարիներին կատարել՝ այլ խնդիր է, սակայն փաստ է, որ ստեղծված պարագայում ներքին ցանցի համար պատասխանատու կազմակերպության կարիք պարզապես չի եղել:
Այսօր իրավիճակն ուրիշ է: Համաձայն գործող կարգի ջրամատակարարման համակարգերի նոր օպերատոր Վեոլիա Ջուրը սպասարկում է ջրագծերն ու կոյուղագծերը միայն մինչև բազմաբնակարան շենքերի արտաքին պատը: Բնականաբար, առաջացել է շենքերի ներքին ցանցի սպասարկման խնդիրը: Մինչդեռ քաղաքում կա 40-50 «տարեկան» թվով 68 բազմահարկ, որոնցից առավելագույնը 15-ի ներքին ցանցն է բավարար վիճակում: Խնդրի լուծման համար կոնկրետ Մեծամորի պարագայում Վեոլիա Ջուրն ու քաղաքապետարանը գնացել են ամենաճիշտ՝ համագործակցության ճանապարհով: Ուսումնասիրել են շենքերի «ներքին կալցոյի» տեխնիկական վիճակը ու առաջին փուլի համար ընտրել վերանորոգման կարիք ունեցող 6 շենք: Քաղաքապետարանը հատկացնում է պահանջվող նյութեղենը, իսկ ջրմուղագործները կատարում են շինարարական աշխատանքները:
Վեոլիան գոհ է համագործակցության արդյունքներից: Ինչպես նշեց «Արևելքի» փոխտնօրեն Գաբրիել Մելիքսեթյանը, շենքերում ջրի կորուստ չկա, բնակիչներն էլ ջուր են ստանում ըստ գրաֆիկի: Գոհ է նաև քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանը. գտնվել է այս պահի համար խնդրի լավագույն լուծումը. շենքերի նկուղային հարկերում ջրեր չեն կուտակվում, չի ստեղծվում վթարային վիճակ և բնակիչներն այլևս չեն բողոքում:
Նմանատիպ նյութեր
2842 դիտում
14:20 09-06-2017
«Վեոլիա Ջուր»-ն աշխատում է. Մեծամորում վերանորոգվում է շենքերի «ներքին կալցոն». ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս բաժնից
1351 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
949 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար