Հարավային Օսիայի նախագահը ավտովթարի է ենթարկվել
Պետական այցով Աբխազիայում գտնվող Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը ավտովթարի է ենթարկվել: Այս մասին հայտնում է TACC-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ նախագահը լուրջ վնասվածքներ չի ստացել, սակայն գտնվում է հիվանդանոցում:
Տուժել են նաև Բիբիլովի անվտանգության ծառայողներից 2-ը, ովքեր նույնպես հոսպիտալացվել են և ենթարկվել վիրահատության Սուխումիի հիվանդանոցներից մեկում: