211652_close_icon
views-count4701 դիտում article-date 15:12 09-07-2017

ՌԵքս Թիլերսոնը, Անտոնիո Գուտերեշն ու Քուրթ Վոլքերը ժամանել են Կիև

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Կիև է ժամանել։ Նրա օդանավը վայրէջք է կատարել «Բորիսպոլ» օդանավակայանում, հայտնում է ուկրաինական [url=https://www.5.ua/polityka/dyvitsia-na-5ua-urochystosti-z-nahody-vizytiv-derzhsekretaria-ssha-ta-hensekretaria-oon-v-ukrainu-149793.html]5.ua[/url] լրատվական գործակալությունը: Այսօր Կիևում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հանդիպում կունենա ԱՄՆ պետքարտուղարի հետ: Պետքարտուղարի հետ միասին Ուկրաինա է ժամանել նաև Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Քուրթ Վոլքերը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը նույնպես Կիևում է: Նա հանդիպում կունենա նախագահ Պորոշենկոյի, վարչապետի և խորհրդարանի նախագահի հետ։

Նմանատիպ նյութեր