211652_close_icon
views-count35436 դիտում article-date 16:41 09-07-2017

Առինջ գյուղի ճանապարհին՝ «Ծիրանի» ռեստորանային համալիրի դիմաց բախվել են Toyota-ն ու Opel-ը. Կա 4 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հուլիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Առինջ գյուղից դեպի Ջրվեժ տանող ճանապարահատվածում՝ «Ծիրանի» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ 32-ամյա Յանեկ Պողոսյանի վարած Toyota մակնիշի 72 RN 777 համարանիշի և 23-ամյա Արսեն Ռամազյանի վարած Opel մակնիշի 34 PL 440 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևորներ Ալավերդի քաղաքի բնակիչներ 30-ամյա Իդա Սահակյանը, 4-ամյա Էդիկ Մելքումյանը և Երևանի բնակիչներ 24-ամյա Տաթևիկ Գալստյանը, 42-ամյա Լուսինե Սահակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները դասակի հրամանտար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարաման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գուլումյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աբովյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչ Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր