211652_close_icon

Դանի Ալվեսը «Բարսելոնայի» նախագահին մեղադրել է ստախոսության մեջ

views-count7074 դիտում article-date 19:03 10-07-2017
«Բարսելոնայի» նախկին պաշտպան Դանի Ալվեսը կատալոնացիների նախագահ Ժոզեպ Բարտոմեուին մեղադրել է ստախոսության մեջ: Բարտոմեուն մեկնաբանելով Ալվեսի հեռանալը թիմից 2015/16 մրցաշրջանից հետո, նշել էր, որ բրազիլացին հեռացել էր ոչ թե թիմի ղեկավարության հետ ունեցած խնդիրների ատճառով, այլ անձնական խնդիրներից ելնելով: Ալվեսը այդ հարցազրույցը հրապարակել է իր թվիթերում՝ տակը գրելով. «սուտ»: Նշենք, որ 34-ամյա Ալվեսը խզել է պայմանագիրը «Յուվենտուսի» և այժմ ազատ գործակալի կարգավիճակ ունի:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր