55824 դիտում
23:29 10-07-2017
Երևանում BMW-ի վարորդը Բաղրամյան պողոտայում բախվել է ծառին. «Համարները հանենք, մեքենան տանենք Բանգլադեշ մեր ախպոր բոքսում սարքենք, հետո որպես չխփված ավտո «տուլիտ» անենք, ծախենք գնա»: ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է ծառին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների զոհեր և վիրավորներ չկան:
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ մեքենայի վրայից hանել էին 80 OQ 880 համարնիշները, իսկ ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ Ստեփան Մաթոսյանը, նշված BMW-ն պատկանում է Երևան քաղաքի Կոմիտասի 36 Ա շենքի բնակչուհի Սուսաննա Մկրտչյանին:
Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ BMW-ն մինչև ծառի հետ <<ողջագուրվելը>> բախում է ունեցել Դավիթ Դավիդյանի վարած BMW մակնիշի 34 ST 400 համարանիշի և Կարեն Առաքելյանի վարած BID մակնիշի 050 LO 61 համարանիշի ավտոմեքենային:
Իսկ համարնիշները հանել էին, քանի որ դեպքի վայր ժամանած մի քանի երիտասարդներ ասել էին միմյանց. «Համարները հանենք, մեքենան տանենք Բանգլադեշ մեր ախպոր բոքսում սարքենք, հետո որպես չխփված ավտո «տուլիտ» անենք, ծախենք գնա»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+