6044 դիտում
09:53 11-07-2017
Եթե բոլորը սուրբ են, եկեղեցու խաչը ո՞վ գողացավ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Եթե բոլորդ սուրբ եք, եկեղեցու խաչը ո՞վ գողացավ». այս հայտնի պատմությունն է հիշեցնում ԿԸՀ գործունեության մասին խորհրդարան ներկայացված հաղորդումը: Բանն այն է, որ ԱԺ արտահերթ նիստում երեկ քննարկվող հաշվետվության մեջ ԿԸՀ-ն ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններն այնպես է նկարագրել, կարծես խոսում է ոչ թե մեզ հայտնի միջոցառման, այլ միանգամայն ուրիշ երկրում տեղի ունեցած ընտրությունների մասին: Որովհետև, եթե չեք մոռացել, հայաստանյան ընտրությունները ևս զերծ չմնացին կեղծիքներից:
Պարզապես, կեղծիքներն արվեցին ոչ թե տեղամասերի ներսում (թեև որոշ ընտրատեղամասերում իշխանության ներկայացուցիչները բացահայտ վերահսկում էին մարդկանց քվեարկությունը), այլ դրանից դուրս. վարչական ռեսուրսի կիրառում, մարդկանց նկատմամբ ճնշումներ ու համատարած ընտրակաշառքի բաժանում. այդ ամենն արձանագրել էին միջազգային դիտորդներն ու Հայաստանում օտարերկրյա պետությունների դեսպանատները, անգամ ՍԴ-ն ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշման մեջ էլ փաստել էր և՛ վարչական ռեսուրսի կիրառման, և՛ ընտրակաշառքի բաժանման մասին տեղեկությունները՝ առաջարկելով ուժեղացնել համապատասխան օրենսդրական մեխանիզմները:
Իսկ ահա ԿԸՀ-ն, որը իրավական հնարավորություններ ուներ այդ ամենի դեմն առնելու համար, ոչ միայն մատը մատին չխփեց, այլև ԱԺ ներկայացված հաղորդման մեջ անգամ որևէ բառ չասաց այդ ամենի վերաբերյալ: Ու այդքանից հետո դեռ համարձակվում են պնդել, որ ընտրություններն անցել են ազատ և արդար՝ մոռանալով, որ ընտրական պրոցեսը միայն քվեարկության օրը թերթիկի վրա նշում անելը չէ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3100 դիտում
12:48 12-11-2021
Փորվել է ասորական եկեղեցու, եկեղեցու հիմքը, հանվել խաչը. հաղորդում հանցագործության մասին. aravot.am
2815 դիտում
22:29 24-02-2014
Oծվեց Բերդ քաղաքի նորակառույց Սուրբ Գևորգ եկեղեցու խաչը
Այս բաժնից
2293 դիտում
09:00 26-12-2024
Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»
2086 դիտում
08:53 26-12-2024
Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել. «Փաստ»
1558 դիտում
07:40 26-12-2024
Իշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»