Այդ մարդու հետ 1 վայրկյան չեմ կարող աշխատել. Շիրակի մարզպետարանի սոցապ վարչության պետ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը ենթարկվել է կարգապահական տույժի՝ ծառայողական լիազորությունները գերազանցելու համար:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ կարգապահական տույժ կիրառելու պատճառ է դարձել այն, որ վարչության պետը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում իր խոսքի սկզբում շփոթվել է, մի բան է ասել, իսկ վերջում՝ մեկ այլ: Ապա՝ հարցազրույցը հրապարակվելուց հետո վարչության պետը տհաճ խոսակցություն է ունեցել նորանշանակ մարզպետի հետ: Ինչին հաջորդել է աշխատանքից ազատման դիմումը:
«Ես 8 տարի աշխատել եմ, և այս ընթացքում ոչ ոք բացի գովասանքից ինձ ոչինչ չի ասել: Իսկ ինքը եկել է պրոբլեմներ ունեցող մարզ և լուրջ խնդիրները թողած՝ նման բան է անում»,- ներկայացրեց վարչության պետը:
Մեզ հայտնի դարձավ, որ Հ. Հովհաննիսյանն արդեն երկու անգամ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: «Ես շատ էի ուզում ազատվել աշխատանքից: Ես հասկացա, որ այդ մարդու հետ մեկ վայրկյան անգամ չեմ կարող աշխատել: Սարքեցին հայկական հարցը, քննարկումներ արեցին..., բայց սա առիթ չէր, որ ինձ կարգապահական տույժի ենթարկեն»,- նկատեց Հովհաննիսյանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]