«Երևանյան ամառ 2017». մեկնարկել է «Երևանյան կինոերեկո» ֆիլմերի բացօթյա ցուցադրության շաբաթը
Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում, «Երևանյան կինոերեկո» խորագրի ներքո Կարապի լճի տարածքում մեկնարկել է ֆիլմերի բացօթյա ցուցադրությունը:
Հատկանշական է, որ ի տարբերություն նախորդ տարիների` այս տարի, մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում, ֆիլմերի բացօթյա ցուցադրություններ կլինեն նաև «Կասկադ» համալիրում, Ազատության հրապարակում, Նոր Նորք վարչական շրջանում՝ Գայի արձանի հարակից տարածքում, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ «Հայաստան» կինոթատրոնի հարևանությամբ և Սիրահարների այգում:
Մինչև հուլիսի 16-ը մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը հնարավորություն կունենան բացօթյա կինոէկրաններին դիտելու «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ընտրված ֆիլմերը:
[b]Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]