Իրանը ջանք չի խնայի տարածաշրջանում լարվածության նվազման համար
Իրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Ղասեմին մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում լարվածության սրման առնչությամբ և հայտարարել է, որ հակամարտության սրացումը չի բխում ո՛չ հայերի, ո՛չ ադրբեջանցիների շահերից: Նա այդ մասին հայտարարել է երեկ ճեպազրույցի ժամանակ, հայտնում է [url=http://www.irna.ir/ru/News/3474473/]ԻՌՆԱ[/url] գործակալությունը:
Իրանի ԱԳՆ խոսնակը տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման, ինչպես նաև՝ բռնության սադրող թշնամիների դավադրություններից պաշտպանվելու հույս է հայտնել:
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղարը հավելել է, որ Իրանը ջանք չի խնայի տարածաշրջանում լարվածության նվազման համար: