211652_close_icon
views-count5908 դիտում article-date 21:58 11-07-2017

ԵՄ-Ուկրաինա ասոցիացմանը ԵՄ խորհրդի վերջնական հավանությունը Կրեմլի հերթական պարտությունն է. Պորոշենկո

Եվրամիության խորհուրդը վերջնական հավանության է արժանացրել Ուկրաինա-ԵՄ ասոցիացման մասին համաձայնագիրը և հայտարարել է, որ այն կյանքի կկոչվի 2017 թվականի սեպտեմբերի 1-ից: Այդ մասին հաղորդվում է ԵՄ խորհրդի [url=http://www.consilium.europa.eu/en/press/press-releases/2017/07/11-ukraine-association-agreement/]կայքում[/url]: «Սա վավերացման գործընթացի վերջին փուլն է, որի շրջանակում ԵՄ-ն և Ուկրաինան մտնում են երկարատև համագործակցության մեջ՝ քաղաքական գործունեության բոլոր հիմնական ուղղություններով»,- նշված է հաղորդագրության մեջ: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ ԵՄ-ի հետ ասոցիացման համաձայնագրի վավերացումը «Կրեմլի պարտությունն է»: «Ասոցիացման մասին համաձայնագիրը Եվրամայդանի գլխավոր պահանջներից և ակնկալիքներից էր: Եվ ես ուրախ եմ, որ մենք համատեղ ջանքերով կարողացանք հասնել դրան»,- գրել է Ուկրաինայի նախագահը՝ հավելելով, որ Կրեմլը «հերթական պարտությունն է կրել»:

Նմանատիպ նյութեր