31819 դիտում
09:42 12-07-2017
Նոր ճանապարհներ դեպի ՌԴ. Վերին Լարսն այլընտրանք կունենա. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ լավատեսական լուրեր ստացվեցին հեռավոր Պրագայից, որտեղ Ռուսաստանի և Վրաստանի միջև ճանապարհների գործարկման շուրջ բանակցություններ են ընթանում:
Ինչպես նշում է «Կոմերսանտ» պարբերականը, Մոսկվայի և Թբիլիսիի ներկայացուցիչները պայմանավորվել են կյանքի կոչել 2011-ին ՌԴ և Վրաստանի միջև «Առևտրային միջանցքների մասին» պայմանագիրը, որոնք անցնելու են Վրաստանի նախկին ինքնավարությունների՝ Աբխազիայի և Հարավային Օսեթիայի տարածքով:
Սա չափազանց կարևոր իրադարձություն է Հայաստանի համար: Խնդիրն այն է, որ ներկայումս Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհն անցնում է Վերին Լարսով, որը տարվա մի զգալի մասը անանցանելի է դառնում ձնաբուքերի, մերկասառույցի, փլուզումների ու այլ տարերային աղետների պատճառով, ինչը զգալի վնասներ է հասցնում մեր գործարարներին:
Եթե ՌԴ և Վրաստանի ներկայացուցիչները եկել են վերջնական համաձայնության և պայմանավորվածությունն անշրջելի է, ապա Հայաստանը կստանա Ռուսաստանի հետ կապող մի շատ հարմարավետ, կարճ ու հուսալի ցամաքային ճանապարհ: Խոսքը Վրաստանի և Աբխազիայի տարածքով անցնող ավտոճանապարհի մասին է, այսպես կոչված՝ Պսոու-Վեսյոլայա անցակետով անցնող ճանապարհն է: Այս ավտոճանապարհի միակ խնդիրն այն է, որ անցնում է Սև ծովի ափամերձ տարածքով և ամռանն ու վաղ աշնանը ծանրաբեռնվում է զբոսաշրջիկների պատճառով: Այս ճանապարհը շատ ավելի կարճ է Հայաստանից դեպի Ռուսաստանի Հարավ-արևմտյան շրջաններ ուղևորվողների համար: Մյուս ճանապարհը, որը կարող է բացվել, հայտնի Ռոկիի թունելով անցնող ճանապարհն է: Այս ուղին տեխնիկական խնդիրներ է ունենում կամայական երևույթներով պայմանավորված, սակայն անհամեմատելի է Վերին Լարսով անցնող ճանապարհի հետ: Հարավային և Հյուսիսային Օսեթիաների տարածքով և Ռոկիի թունելով անցնող այս ճանապարհը հարմար է Ռուսաստանի Կենտրոնական և Հարավ-արևելյան շրջաններին կապվելու համար:
Մի խոսքով, եթե վրաց-ռուսական պայմանավորվածությունները գործնականում կյանքի կոչվեն, ապա մեր քաղաքացիները և գործարարները կստանան Ռուսաստանի հետ շատ ավելի հուսալի և էժան տրանսպորտային միջանցք, որը դրական ազդեցություն կարող է թողնել մեր տնտեսության վրա»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1139 դիտում
14:31 26-07-2016
Լարսն այսօր բաց կլինի մինչև ժամը 20.00-ն
600 դիտում
14:00 05-02-2023
Լարսն արդեն բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
1078 դիտում
16:55 22-09-2024
Լարսն ամեն առավոտ երեք ժամով փակ է լինելու մինչև հոկտեմբերի 1-ը
Այս բաժնից
961 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1237 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2521 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ