211652_close_icon
views-count4998 դիտում article-date 19:37 12-07-2017

Լևոն Մարտիրոսյանը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել, որոնց համաձայն Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանն ազատվել է պաշտոնից և այդ պաշտոնում նշանակվել է Լևոն Մարտիրոսյանը: Համապատասխան հրամանագրերում ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ. Արմեն Եգանյանին ազատել Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»: «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ. Լևոն Մարտիրոսյանին նշանակել Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Օտտավա)»:

Նմանատիպ նյութեր