7149 դիտում
20:01 14-07-2017
Դատապարտյալների սննդի որակը կփոխվի, նախատեսվում է ձեռք բերել 30.000 կգ բանջարեղեն. Արմեն Հակոբյան
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում սննդի որակի ու ճաշացանկի բազմազանության ապահովման համար Կառավարության որոշմամբ փոփոխություններ են արվել:
Այս մասին այսօր «Ազատազրկվածների սննդի որակն ու պահման այլ պայմանները քրեակատարողական հիմնարկներում» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության նյութատեխնիկական ապահովման բաժնի պետ Արմեն Հակոբյանը:
«Ներկայումս նախատեսած է, որ 2017-ին ՔԿՀ-ների համար ձեռք կբերվի 30 000 կգ բանջարեղեն, որը նախկինում նախատեսված չի եղել: Բացի այդ, նախատեսվում է այս տարի ձեռք բերել 10.000 կգ պոմիդոր և վարունգ ընդհանուր քանակությամբ, 5000 կգ՝ սմբուկ, 5000 կգ՝ բիբար: Նախկինում անվանացանկով նախատեսված է եղել բանջարեղեններից բազուկը, կաղամբը, ստեպղինը»,- ասաց նա:
Բացի այդ, ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության նյութատեխնիկական ապահովման բաժնի պետն ասաց, որ ներկայումս քննարկվում է նաև սննդի պատրաստման հարցը: «Առաջիկայում հասկանալի կդառնա, թե սննդի պատրաստումը կպատվիրակվի որևէ ծառայության, թե ոչ»,- ասաց նա::
Նշենք, որ հուլիսի 1-ից սննդի չափաբաժինը Հայաստանի բանտերում նվազեցվել է:
Կառավարության որոշմամբ՝ 650 գրամ հացի փոխարեն դատապարտյալն օրական կստանա 500 գրամ հաց: 90 գրամ փափկամիսը դատապարտյալները հուլիսի 1-ից կստանան ամսական 16 օր, 25 գրամ պանիրը ևս ամեն օր չեն ստանա՝ ամսական 15 օր: Ձկնամթերքը կտրվի չորս անգամ քիչ՝ 100 գրամ՝ ամսական 8 օր: Կարագի չափաբաժինը ևս պակասել է, իսկ ձուն կտրվի ոչ միայն հղիներին և այլ հատուկ կարգավիճակ ունեցողներին, այլ բոլորին՝ ամսական 6 հատ:
Նմանատիպ նյութեր
2067 դիտում
13:39 17-02-2022
Կառավարությունը հաստատեց բուժաշխատողի էթիկայի կանոնները. ծառայությունների որակը կփոխվի
1150 դիտում
17:13 16-06-2023
Երևանում էապես կփոխվի գազի որակը, կկառուցվեն նոր գազատարներ և բաշխիչ կայաններ
2670 դիտում
15:10 05-11-2019
Հիմա Նիկոլը փոխանակ մեր ժողովրդի կյանքի որակը բարձրացնելու, բարձրացրել է միայն իրա ու իրա թայֆայի կյանքի որակը
Այս բաժնից
1213 դիտում
21:59 22-12-2024
Գյումրիում վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
1186 դիտում
17:10 22-12-2024
Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում