211652_close_icon
views-count8339 դիտում article-date 23:42 14-07-2017

Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ Ելիսեյան դաշտերում ռազմական շքերթին մասնակցել են նաև ԱՄՆ բանակի զինծառայողները

Հուլիսի 14-ի՝ Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ Փարիզում՝ Ելիսեյան Դաշտերում կազմակերպված ռազմական շքերթն այսօր ընդունել է Ֆրանսիայի նախագահ Էմանուիլ Մակրոնը: Հայտնում է [url=https://www.flickr.com/photos/euronews/35528323310/in/photostream/]euronews[/url]-ը: ԱՄՆ-ի 1-ին աշխարհամարտի մեջ մտնելու 100-ամյակի առիթով Ֆրանսիայում գտնվող ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես ներկա է գտնվել շքերթին: Շքերթի ժամանակ ցուցադրվել են Ֆրանսիական օդուժի ինքնաթիռներ: Այս անգամ ֆրանսիացի օդաչուների հետ միասին շքերթային թռիչքներ են իրականացրել նաև ԱՄՆ Ռազմաօդային ուժերի օդաչուները ամերիկյան ինքնաթիռներով: Շքերթին մասնակցել են նաև ՄԱՆ 1-ին հետևակային դիվիզիայի զինվորները 1-ին աշխարհամարտի ժամանակների պատմական համազգեստներով:

Նմանատիպ նյութեր