211652_close_icon
views-count5031 դիտում article-date 13:06 16-07-2017

Ֆրանսիայում Բաստիլի գրավման օրը ձերբակալվել է 368 մարդ, հրկիզվել՝ 897 մեքենա

Ֆրանսիայում ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա առթիվ տոնական միջոցառումների ժամանակ մոտ 900 մեքենա են հրկիզել, մոտ 370 մարդ ձերբակալվել է: Այս մասին հայտնում է Parisien թերթը: Ֆրանսիայի ՆԳՆ տվյալներով՝ հուլիսի 13-14-ին հրկիզվել է 897 ավտոմեքենա, ձերբակալվել է 368 մարդ: Նշվում է, որ 2016 հրկիզվել էր 855 մեքենա, ձերբակալվել էր 577 մարդ: Նախարարության ներկայացուցիչ Պերրա-Անրի Բրանդեի խոսքով՝ անվտանգության խիստ միջոցառումներն ամբողջ երկրում հնարավորություն են տվել այս տարի «զգալիորեն նվազեցնել հրկիզումների և ծեծկռտուքների թիվը»: Ավելի վաղ հաղորդվում էր, որ միայն Փարիզում անվտանգությունը տոնի ժամանակ ապահովել է 11 000 ոստիկան, Սենայում պարեկություն անող 6 նավակ, Reaper անօդաչուն:

Նմանատիպ նյութեր