211652_close_icon
views-count1973 դիտում article-date 13:11 16-07-2015

Ֆրանսիայում Բաստիլի գրավման տոնի ժամանակ 700-ից ավելի ավտոմեքենա են այրել

Ֆրանսիայում գլխավոր տոն համարվող Բաստիլի գրավման օրը, որը նշվում է հուլիսի 14-ին, մեծ անկարգություններ են տեղի ունեցել այդ երկրում: Այրվել է 721 ավտոմեքենա: Իրավապահները ձերբակալել են 603 մարդու: Միջադեպերի մեծ մասը տեղի է ունեցել հուլիսի 14-ի լույս 13-ի գիշերը: Ինչպես նշում է Ֆրանսիայի ՆԳ նախարարությունը, 2015 թվականին 23%-ով ավելացել են ավտոմեքենաների հրդեհման դեպքերը և 68%-ով՝ ձերբակալվածների թիվը նախորդ՝ 2014 թվականի համեմատությամբ: Անկարգությունները տեղի են ունեցել Ֆրանսիայի խոշոր քաղաքներում, մասնավորապես, Լիոնում: Այնտեղ այրել են մեծ սուպերմարկետ, կարգազանցները հարձակվել են նաև հրշեջ-փրկարարների և ոստիկանների վրա:

Նմանատիպ նյութեր