211652_close_icon
views-count2323 դիտում article-date 20:25 14-07-2020

Ֆրանսիան Բաստիլի գրավման օրը նշել է առանց զորահանդեսի՝ տոնակատարությունը նվիրելով կորոնավիրուսի դեմ պայքարող բուժաշխատողներին

Ֆրանսիայի ազգային տոնը՝ հուլիսի 14-ին նշվող Բաստիլի գրավման օրն, այս տարի «Քովիդ-19»-ի հավավարակի պատճառով տոնում են հակիրճ ծրագրով: Ինչպես փոխանցում է [url=https://www.interfax.ru/world/717311]interfax.ru[/url]-ն, տոնակատարությունը նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկով նվիրվել է բուժաշխատողներին և կորոնավիրուսի դեմ պայքար մղող այլ աշխատակիցներին: Ֆրանսիայում հուլիսի 14-ը որպես ազգային տոն նշվում է 1880 թվականից՝ ի պատիվ 1789 թվականին տեղի ունեցած Ֆրանսիական մեծ հեղափոխության, երբ այդ նույն օրը հեղափոխականները գրավեցին փարիզյան Բաստիլ բերդ-ամրոցը: Ավանդական ռազմական զորահանդեսն այս տարի 1945 թվականից ի վեր առաջին անգամ չեղարկվել է: Շքերթի փոխարեն Ելիսեյան դաշտում հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել՝ քիչ թվով մասնակիցներով և առանց ռազմական տեխնիկայի: Կրճատված ծրագրով է իրականացվել նաև ավիացիոն շոուն: Միջոցառման ավարտին հրապարակում հնչել է «Մարսելյեզը»:

Նմանատիպ նյութեր