8504 դիտում
20:18 16-07-2017
Լեգենդար Ֆեդերերը նվաճեց 8-րդ «Ուիմբլդոնն» ու ռեկորդային 19-րդ «Սաղավարտը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Շվեյցարացի լեգենդար թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը «Ուիմբլդոնի» եզրափակիչում 6:3; 6:1; 6:4 հաշվով հաղթելով Մարին Չիլիչին, նվաճեց Մեծ Սաղավարտի»՝ տղամարդկանց թենիսում ռեկորդային 19-րդ տիտղոսը, երկրորդը՝ մրցաշրջանում և 8-րդը՝ «Ուիմբլդոնում»:
Ֆեդերերը, որի 36-ամյակը կլրանա օգոստոսին, «Ուիմբլդոնում» հաղթեց վերջին 5 տարվա մեջ առաջին անգամ և վերջին 8 տարվա ընթացքում մեկ մրցաշրջանում նվաճեց մեկից ավել «Սաղավարտ» (տարեսկզբում հաղթել էր Australian Open-ը):
Ֆեդերերը գերազանցեց Փիթ Սամփրասի ուիմբլդոնյան ռեկորդը, որը 7 անգամ էր այս մրցաշարում հաղթել և այժմ այդ ցուցանիշով անհատական թենիսում զիջում է միայն Մարտինա Նավրատիլովային (9):
Ֆեդերերը մրցաշրջանում դարձավ «Սաղավարտի» երկրորդ չոմպիոնը՝ «Ռոլան Գարոսում» Ռաֆայել Նադալի հաղթանակից հետո, որը մրցաշրջանի ողջ ընթացքում ոչ մի պարտիա չի զիջել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
181817 դիտում
17:56 30-11-2020
Լեգենդար «Եղնիկներ» զորամասի լեգենդար հրամանատարն ու լեգենդար զինվորները աչքի լույսի պես են պահում սահմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1471 դիտում
19:33 13-10-2024
Էդուարդ Սպերցյանն ապաքինվել է և կարող է մասնակցել Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղին
1861 դիտում
19:12 13-10-2024
Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա․ մեկնարկային կազմեր
1759 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը