211652_close_icon
views-count5187 դիտում article-date 16:11 17-07-2017

Կրեմլը հուսով է, որ Վաշինգտոնը խելամտություն կցուցաբերի ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությունը վերադարձնելու հարցում

Կրեմլը հույս ունի, որ Վաշինգտոնը քաղաքական խելամտություն կցուցաբերի Ռուսաստանին պատկանող դիվանագիտական սեփականությունը վերադարձնելու հարցում։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարոտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Tass-ը։ Նա չի մեկնաբանել ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովի և ԱՄն պետքարտուղարի տեղակալ Թոմաս Շեննոնի միջև այսօր կայացած հանդիպման արդյունքները։ Միայն նշել է, որ պետք չէ շտապել, իրավիճակն իրականում լարված է ու բարդ և ավելորդ խոսքերը կարող են միայն վնասել։ Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ ամերիկյան հատուկ ծառայությունները ներխուժել են ՌԴ-ին պատկանող դիվանագիտական ներկայացուցչության շենք։ Կրեմլը հայտարարել է, որ Վաշինգտոնը պետք է այն վերադարձնի առանց որևէ նախապայմաններ առաջ քաշելու։

Նմանատիպ նյութեր