4224 դիտում
22:16 17-07-2017
Տարոն Մարգարյան. «Մեզ համար անչափ կարևոր է մեր համաքաղաքացիների անվտանգ երթևեկության կազմակերպումը»
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի տրանսպորտի վարչությանը հանձնարարել է ՃՈ և ԱԻՆ հետ համագործակցելով կազմել մայրաքաղաքում վերջին 10 տարվա ընթացքում գրանցված ավտոտրանսպորտային միջոցների մասնակցությամբ պատահարների վիճակագրությունը: Աշխատանքները կհամակարգի քաղաքապետի խորհրդական, ճարտարապետ Վահագն Վերմիշյանը:
«Մեզ համար անչափ կարևոր է մեր համաքաղաքացիների անվտանգ երթևեկության կազմակերպումը, ինչը հաշվի առնելով անհրաժեշտ է ունենալ մայրաքաղաքի փողոցներում և խաչմերուկներում գրանցվող ավտոպատահարների վիճակագրությունը, ինչը թույլ կտա բացահայտել այն վայրերը, որտեղ առավել շատ են գրանցվում նման պատահարներ, երբեմն նաև բերելով անդառնալի հետևանքների: Հետագայում մեր համապատասխան կառույցները կիրականացնեն համապատասխան ուսումնասիրություններ և կփորձենք ՃՈ հետ համատեղ գտնել քաղաքաշինական լուծումներ, որպեսզի տվյալ հատվածներում ապահովենք մեր համաքաղաքացիների անվտանգությունը», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Նմանատիպ նյութեր
1374 դիտում
11:25 24-06-2015
Մեր համաքաղաքացիների վստահությունը ամենակարևոր ձեռքբերումն է մեզ համար. Տարոն Մարգարյան
Այս բաժնից
784 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
625 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
736 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված