211652_close_icon
views-count41385 դիտում article-date 22:57 17-07-2017

Երևան-Մոսկվա ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Վոլգոգրադում

Հուլիսի 17-ին Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Վոլգոգրադ քաղաքի օդանավակայանում: Այս մասին հայտնում է Վոլգոգրադի մարզի արտակարգ ծառայությանը: Արտակարգ վայրէջքի որոշում անձնակազմն ընդունել է այն բանից հետո, երբ թռիչքի ընթացքում ուղևորներից մեկը՝ քաղցկեղով հիվանդ 81-ամյա կին, վատ է զգացել: Օդանավակայանում նրան արդեն սպասել են շտապօգնության բժիշկները, բայց կինը հրաժարվել է դուրս գալ օդանավից՝ պահանջելով շարունակել թռիչքը: Սակայն բժիշկներին հաջողվել է համոզել և կնոջը տեղափոխել Վոլգոգրադի №25 հիվանդանոց: Դրանից հետո ինքնաթիռը շարունակել է թռիչքը:

Նմանատիպ նյութեր