3291 դիտում
13:48 18-07-2017
«Լավագույն մարզական ընտանիք-2017»-ի երևանյան փուլի հաղթող հաշմանդամ ունեցող 12 ընտանիքները մեկնել են Ծաղկաձոր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Լավագույն մարզական ընտանիք-2017» հանրապետական մրցույթի երևանյան փուլի հաղթող հաշմանդամ ունեցող 12 ընտանիքներին ճանապարհել է Ծաղկաձոր, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հաշմանդամ ունեցող ընտանիքները մարզական այս միջոցառմանն առանձին հաշվարկով մասնակցում են 2014 թվականից սկսած: ՀՀ Նախագահի «Լավագույն մարզական ընտանիք» ամենամյա մրցանակի այս տարվա հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա հուլիսի 17-23-ը։
Ողջունելով մարզասեր ընտանիքներին՝ Երևանի քաղաքապետը բարի երթ ու հաղթական մրցելույթներ է մաղթել նրանց: Կարևորելով մարզական նմանատիպ մրցույթների կազմակերպումը՝ Տարոն Մարգարյանը նկատել է, որ դրանք առանձնակի դերակատարում ունեն բնակչության շրջանում ֆիզիկական դաստիարակության կարևորության գաղափարի ամրապնդման, մասսայական սպորտի զարգացման համար, ինչն իր հերթին նպաստում է առողջ ապրելակերպին:
Մրցույթի մասնակիցները վստահեցրել են, որ կանեն հնարավորը` մայրաքաղաքի մարզական պատիվը բարձր պահելու և հաղթանակով Երևան վերադառնալու համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
2191 դիտում
14:45 19-07-2016
Ծաղկաձոր են մեկնել նաև «Լավագույն մարզական ընտանիք 2016»-ի հաշմանդամ մարզիկ ունեցող ընտանիքները
1267 դիտում
14:50 21-07-2014
«Լավագույն մարզական ընտանիք-2014»-ի երևանյան փուլի հաղթողները մեկնել են Ծաղկաձոր՝ մասնակցելու եզրափակիչ փուլին
Այս բաժնից
718 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
745 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»