211652_close_icon
views-count3731 դիտում article-date 17:05 18-07-2017

Տարոն Մարգարյանը շնորհավորել է Ժորժ Կեպենեկյանին՝ Լիոնի քաղաքապետ ընտրվելու առթիվ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Երևանի գործընկեր քաղաք Լիոնի հայազգի նորընտիր քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանին, որում մասնավորապես ասված է. «Իմ շատ հարգելի գործընկեր, Երևանի բնակչության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Լիոնի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու առթիվ և Ձեր պատասխանատու բարձր պաշտոնում մաղթում եմ հաջողություն՝ ի շահ Լիոնի քաղաքացիների: Վերջին տարիներին մեր երկու քաղաքապետարանները միասին բազմաթիվ ծրագրեր են իրականացրել և ես բարձր եմ գնահատում Ձեր դերը Լիոն քաղաքի հետ մեր կապերի խորացման գործընթացում: Եվ վերահաստատելով մեր երկու քաղաքների միջև առկա համագործակցային և բարեկամական կապերի ամրապնդման ու ընդլայնման հարցում իմ պատրաստակամությունը, Ձեզ հարմար ժամանակահատվածում սիրով հրավիրում եմ Ձեզ այցելել Երևան, ուր Դուք միշտ սպասված եք»:

Նմանատիպ նյութեր