211652_close_icon
views-count9511 դիտում article-date 22:13 18-07-2017

Չեմպիոնների լիգա. «Ալաշկերտը» չկարողացավ հաղթահարել ԲԱՏԷ-ի արգելքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Երևանի «Այաշկերտը» սեփական հարկի չկարողացավ հաղթահարել Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ի արգելքը և պարտվեց 1:3 հաշվով: Հանդիպման սկիզբը բավական խոստումնալից էր հայկական թիմի համար, որոնք 18-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը՝ Չեմպիոնների լիգայում երրորդ գնդակը խփեց «Ալաշկերտի» հարձակվող Ուրոշ Նենադովիչը: Սակայն բելառուս ֆուտբոլիստները շատ արագ ուշքի եկան և կարողացան բեկում մտցնել խաղում, որի արդյունքն էլ երեք գոլերն էին: Հարկ է նշել, բավական անվստահ հանդիպում անցկացրեց Հայաստանի չեմպիոնի դարպասապահ Արսեն Բեգլարյանը, որը երկու բաց թողած գոլում մեղքի իր բաժինն ուներ: Հիշեցնենք, որ Բելառուսում տեղի ունեցած առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 1:1: ԲԱՏԷ-ն դուրս եկավ հաջորդ փուլ, որտեղ նրա մրցակիցը կլինի Չեխիայի չեմպիոն «Սլավիան»: [b]Չեմպիոնների լիգա, որակավորման երկրորդ փուլ, պատասխան հանդիպում [/b] «Ալաշկերտ» (Հայաստան) - ԲԱՏԷ (Բելառուս)՝ 1:3 (առաջին խաղ՝ 1:1) Ուրոշ Նենադովիչ, 18 - Միխայիլ Գորդեյչուկ, 23, 35, Մաքսիմ Վոլոդկո, 78 Առաջին խաղում գրանցվել էր ոչ-ոքի՝ 1:1: Այս զույգի հաղթողը երրորդ փուլում կմրցի չեխական Սլավիայի հետ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր