211652_close_icon
views-count73237 դիտում article-date 10:21 19-07-2017

Արցախի Հանրապետության Մատաղիսի ու Թալիշի «պոստերը» քառօրյա պատերազմում անառիկ պահած առյուծ-տղերքը զորացրվում են, այդ թվում՝ հերոս տանկիստները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այս օրերին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում իրենց ծառայությունն ավարտած առյուծ զինվոր տղերքը զորացրվում են. տղերք, ովքեր Արցախի պատպանության բանակի սպաների, իրենց զինակից ընկերների հետ անառիկ պահեցին իրենց վստահված առաջնագիծը, տղերք, ովքեր կենաց-մահու պայքար մղեցին նենգ թշնամու՝ հակառակորդի դեմ, հակառակորդ, որը գաղտագողի, բորենու հգեբանությամբ փորձում էր խախտել հայոց սահմանները, հակառակորդ, ով գաղտագողի իր սև գործն էր անում Արցախի Հանրապետության նկատմամբ, սակայն զորացրված տղերքը կարողացել են արժանի հակահարված տալ ճիվաղներին, ինչի շնորհիվ պարտադրվեց տականքներին հրադադար հայտարարել։ Այսօր արդեն Թալիշի, Մատաղիսի հայտնի «Եղնիկների պոստերում» քառօրյա պատերազմի ժամանակ օր ու գիշեր իրենց կյանքը վտանգող առյուծ ու արծիվ տղերքը զորացրվեցին։ Զորացրվեցին՝ հպարտությունը իրենց ճակատին «դաջված», զորացրվեցին, քանի որ ապացուցեցին, որ իրենք տարածաշրջանի ամենամարտունակ բանակի զինվորներն են եղել, զորացրվեցին՝ վստահ լինելով, որ իրենց փոխարինողները նույնպես նույնկերպ կվարվեն նենգ հակառակորդի նկատմամբ, ինչպես իրենք, զորացրվեցին, սակայն երդվելով, որ եթե նորից թշնամին հանդգնի իր սև գործն անել, իրենք առանց 1 վայրկյան մտածելու՝ նորից կլինեն առաջնագծում, կլինեն Արցախի պաշտպանության բանակի և Հայաստանի պաշտպանության նախարարության սպաների հետ, թև ու թիկունք լինելով՝ նորից արժանի հակահարված կտան ոսոխին, ով, եթե նորից հանգդնի իր գլուխը իր որջից դուրս հանել։ Թալիշի ու Մատաղիսի զորամասերում, մարտական դիրքերում իրենց ծառայությունը կատարած, զորացրված հերոս տղերքի մասին բազմիցս ֆոտոռեպորտաժներ ու տեսանյութեր ենք հրապարակել [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ում։ Ինչպես քառօրյա պատերազմի ժամանակ Արցախից [url=https://shamshyan.com/hy/article/2016/08/10/92616/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ազերի ճիվաղներին արժանի հակահարված էին տվել նաև Արցախի պաշտպանության բանակի N զորամասի տանկիստները, որոնց գործողությունների արդյունքում թշնամին չէր կարողացել նրանց վաստահված հատվածում 1 սանտիմետր անգամ հող գրավել: Ֆոտոլրագրողի հետ զրույցում առյուծ տանկիստներն ասել էին. «Հենց առաջնագծից դիմում ենք մեր հերոս ժողովրդին, ասելով, որ մենք ամուր կանգնած ենք սահմանին: Մեր մայրերը, հայրերը հարազատները, ընկերներն ոււ մտերիմները կարող են առանց որևէ անհանգստության գիշերը իրենց գլուխները բարձին դնեն»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 228+
228+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր