12455 դիտում
22:56 19-07-2017
Շիրակի մարզպետն այցելեց սահմանային ուղեկալ՝ Անիի ավերակները դիտելու
Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն այսօր այցելեց սահմանային ուղեկալ՝ պատմական Անի մայրաքաղաքի ավերակները դիտելու: Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:
Այնուհետև մարզային իշխանության ներկայացուցիչները այցեցին Երերույքի տաճար, որը դեռ 1995 թվականից ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկ:
Լրագրողների հետ զրույցում Արթուր Խաչատրյանը նշեց, որ նշված վայրեր այցելության գլխավոր նպատակը տարածքները զբոսաշրջիկների համար առավել հետաքրքիր դարձնելն է. «Ցավով պետք է նշեմ, որ Հայաստանի զբոսաշրջային քարտեզում Շիրակի տեսարժան վայրերը մեծ ընդգրկվածություն չունեն, այս առումով մենք անելիքներ ունենք, քանի որ թե պատմական Անիի ավերակները, թե հատկապես Երերույքի հիասքանչ տաճարը մեծ հետաքրքրություն կարող են ներկայացնել ու նպաստել տուրիզմի զարգացմանը»:
Նմանատիպ նյութեր
1093 դիտում
22:49 22-12-2022
Շիրակի մարզպետն Անիի համայնքապետարանում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն
4654 դիտում
19:48 13-11-2020
ՌԴ-ն Հայաստանում սահմանային 5 լրացուցիչ ուղեկալ է տեղակայել
Այս բաժնից
913 դիտում
11:42 25-12-2024
Հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը
1348 դիտում
10:34 25-12-2024
«Կիսաբաց լուսամուտներ»-ի աշխատակիցը ՀՀ արտաքին հարաբերությունները կկառուցի. «Ժողովուրդ»
802 դիտում
09:55 25-12-2024
Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի յnւրացման պետական միջոցառումները շարունակվում են. Monument Watch