3989 դիտում
16:45 20-07-2017
Նարեկ Մանթաշյանի և Գեորգի Ավետիսյանի տարածած լուրերն ապատեղեկատվություն են. ՍԱՊԾ պետ
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանն այսօր՝ Կառավարության նիստից հետո անդրադարձավ ՍԱՊԾ նախկին աշխատակից Նարեկ Մանթաշյանի ու «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին աշխատակից Գեորգի Ավետիսյանի կողմից Ծառայության վերաբերյալ տարածած բողոքներին:
Իշխան Կարապետյանը վստահեցրեց, որ ՍԱՊԾ-ում բոլոր գործընթացներն իրականացվում եմ միայն օրենքի շրջանակներում։
Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե ՍԱՊԾ-ում անառողջ մթնոլորտ է, նա արձագանքեց. «Որևէ անառողջ մթնոլորտի մասին խոսք չի կարող լինել»:
Իշխան Կարապետյանը նշեց, որ բոլոր լուրերը ապատեղեկատվություն են, ինչի համար ՍԱՊԾ-ն կդիմի դատարան։
«Ապատեղեկատվություն են տարածում ծառայության գործունեության վերաբերյալ և իրենց ասածները չեն համապատասխանում իրականությանը»,- ասաց ՍԱՊԾ պետը և կոչ արեց ուսումնասիրել Նարեկ Մանթաշյանի աշխատանքային գործունեությունը, նոր գնահատականներ հնչեցնել:
Նմանատիպ նյութեր
2971 դիտում
14:10 18-12-2018
Դրամի հնարավոր արժեզրկման մասին լուրերն ապատեղեկատվություն են. Արթուր Ստեփանյան
6828 դիտում
22:27 18-07-2017
ՍԱՊԾ-ն դատի է տալու Նարեկ Մանթաշյանին և Գեորգի Ավետիսյանին
4945 դիտում
10:30 06-02-2022
Նարեկ Մանթաշյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է. փաստաբան
Այս բաժնից
2665 դիտում
15:00 24-12-2024
Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սպասվում
3592 դիտում
20:37 19-12-2024
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան - «Նոր տարվա կինո»