211652_close_icon
views-count16339 դիտում article-date 20:54 20-07-2017

Կառավարությունը հաստատել է տիեզերագնացներին փրկելու վերաբերյալ միջազգային համաձայնագիրը

ՀՀ կառավարության չզեկուցվող հարցերում այսօր ընդգրկված էին «Տիեզերագնացներին փրկելու, տիեզերագնացների վերադարձի և տիեզերական տարածություն արձակված օբյեկտների վերադարձի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը և «Տիեզերական օբյեկտների կողմից հասցված վնասի համար միջազգային պատասխանատվության մասին» կոնվենցիան վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Նիստից հետո լրագրողների հետ զրույցում տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ասաց, որ դրանք միջազգային փաստաթղթեր են, որոնք պարտավոր են ստորագրել: Ըստ նախագծի` յուրաքանչյուր պայմանավորվող կողմ, որը տեղեկություն է ստանում, կամ երբ պարզում է, որ տիեզերանավի անձնակազմը վթարի է ենթարկվել կամ բախվել է աղետային իրավիճակի կամ արտակարգ կամ չնախատեսված վայրէջք է կատարել իր իրավազորության ներքո գտնվող տարածքում կամ միջազգային ջրերում կամ որևէ պետության իրավազորության ներքո չգտնվող ցանկացած այլ վայրում, անհապաղ` ա) տեղեկացնում է տիեզերք արձակող մարմնին կամ, եթե չի կարող պարզել, թե ով է տիեզերք արձակող մարմինը, և անհապաղ կապ է հաստատում նրա հետ, իր տնօրինման տակ գտնվող կապի բոլոր համապատասխան միջոցներով հրապարակային հայտարարություն է անում։ բ) տեղեկացնում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, որն իր տնօրինման տակ գտնվող կապի բոլոր համապատասխան միջոցներով անմիջապես պետք է տարածի այդ տեղեկությունը: Ըստ երկրորդ նախագծի՝ տիեզերք արձակող պետությունը փոխհատուցում է վճարում երկրագնդի մակերևույթին կամ թռիչքի վիճակում գտնվող օդանավերին իր տիեզերական օբյեկտի կողմից պատճառված վնասի դիմաց:

Նմանատիպ նյութեր