5138 դիտում
21:46 24-08-2020
Արսեն Թորոսյանը պետք է գիտակցի, որ ոչ մի դեսպանատուն կամ միջազգային կազմակերպություն նրան չի փրկելու քրեական պատասխանատվությունից, իսկ փախուստի դեպքում հայտնաբերվելու և վերադարձվելու է ՀՀ․ Ա․ Ղազինյան
Արսեն Թորոսյանն ապաակտիվացրել է իր ֆեյսբուքյան պաշտոնական էջը՝ ենթադրաբար նոր կորոնավիրուսի վերաբերյալ իր կողմից տրամադրված ապատեղեկատվության հետքերը վերացնելու նպատակով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը։
«Այդ էջում առկա տեղեկատվության մի մեծ բաժին հիմք է դարձել իմ կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդման համար, իսկ քրեական գործի հարուցման պարագայում Արսեն Թորոսյանը անխուսափելիորեն ներգրավվելու է որպես մեղադրյալ՝ մարդու կյանքի և առողջության համար կենսական վտանգ ներկայացնող տեղեկությունները թաքցնելու կամ աղավաղելու համար, ինչը հանգեցրել է մահ կամ ծանր հետևանքներ:
Թորոսյանը պետք է գիտակցի, որ ոչ մի դեսպանատուն կամ միջազգային կազմակերպություն նրան չի փրկելու քրեական պատասխանատվությունից իսկ փախուստի դեպքում անխուսափելիորեն հայտնաբերվելու և վերադարձվելու է Հայաստան»,- գրել է նա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Արսեն Թորոսյանն ապաակտիվացրել է իր ֆեյսբուքյան պաշտոնական էջը՝ ենթադրաբար նոր կորոնավիրուսի վերաբերյալ իր կողմից...
Опубликовано Artur Ghazinyan Понедельник, 24 августа 2020 г.
Նմանատիպ նյութեր
24237 դիտում
12:02 12-09-2020
Որ դեպքում պետք է դիմակ կրել, որ դեպքում՝ ոչ. Արսեն Թորոսյանը նոր հրաման է ստորագրել
1812 դիտում
22:57 08-12-2021
Օլիմպիական խաղերի մասնակիցները չեն որակազրկվի կորոնավիրուս հայտնաբերվելու դեպքում
1516 դիտում
23:03 12-06-2024
Կանադայի քաղաքացիությունդ էլ չի փրկելու քեզ․ Արսեն Թորոսյանը՝ Բագրատ Սրբազանին
Այս բաժնից
691 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2020 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա
919 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց