211652_close_icon
views-count85738 դիտում article-date 09:57 21-07-2017

Արտակարգ դեպք Երևանում. միկրոավտոբուսում կորցրած հեռախոսը այլ ուղևորների կողմից վերադարձնելը առաջացրել է վարորդի դժգոհությունը, նա անգամ սպառնացել է, որ «կչռփի». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ին էր դիմել նրա հետևորդներից Արևիկ Գասպարյանը և խնդրել, որ այն, ինչ իրենց հետ պատահել է, տեղ գտնի կայքում, որպեսզի դա դաս լինի մյուսների համար: Նա մասնավորաբար պատմեց, որ այսօր` ժամը 16:00-ի սահմաններում, իր հարսի հետ նստել են 6 համարի միկրոավտոբուսը, որի համարանիշներն են եղել ըստ նրա` 2211, և փոքր-ինչ գնալուց հետո նկատել, որ մի հեռախոսի, որը գտնվում է մեքենայի սրահում, սակայն մի այնպիսի տեղ, որ չի երևում, զանգ է գալիս անընդհատ: Խնդրել են վարորդին, որ նա կանգնեցնի մեքենան և հեռախոսը հանի, քանի որ հասկացել են, որ այն ինչ-որ մեկը մոռացել է մեքենայի մեջ: Վարորդը խիստ վրդովված պատասխանել է, որ երբ հասնի վերջնակետին, ինքը կհանի և կհասկանա ինչ հեռախոս է, սակայն իրենք մի կերպ հանել են այն, և կապվելով հեռախոսի տիրոջ հետ, պայմանավորվել, որ այն փոխանցեն: Այս ամենն էլ հենց առաջացրել է վարորդի դժգոհությունը, և նա հարձակվել է 3 ուղևորների վրա, թե նրանց ինչ գործն է, որ մի հատ էլ պայմանավորվում են, որ փոխանցեն: Թե դա իր մեքենան է, ինքն է որոշում` ինչպես վարվի նման իրերի հետ: Արևիկն ասաց, որ իրենք հմաոզված են, որ այդ վարորդը, ինչպես այլ անգամներ, այս անգամ ևս այն չէր վերադարձնելու, դրա համար էլ իրենք նման կերպ են վարվել: Այդպես վարորդն սկսել է գոռգռալ, վիրավորել և սպառնալ, թե` կիջնի <<կչռփի>>:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր